Կենդանիների վաճառք Kendaniner.do.am

ՈՒրբաթ, 03.05.2024, 09:23

Ողջույն Հյուր | RSS | Գլխավոր էջ | Մեղվաբուծություն | Գրանցում | Մուտք

Մեղուն և բերքը


Մեկ հեկտար տարածությունում պետք է տեղավորել առնվազն 3 մեղվափեթակ։ Մեղվի ուժեղ ընտանիքը սկսում է աշխատել, երբ օդի ջերմաստիճանը +12° է, իսկ թույլը՝ + 16°–ի դեպքում։ Խորհուրդ է տրվում այգի տեղափոխել միայն այն փեթակները, որոնք ունեն 12 լիարժեք շրջանակ։ Եթե օդի ջերմաստիճանը +12°–ից ցածր է, ապա 6 շրջանակ ունեցող մեղվափեթակի տեղափոխությունը նպատակահարմար չէ։ Պարզվել է, որ երաշտի ժամանակ ծաղիկների մեծ մասը նեկտար չեն արտազատում։ Օրվա աոաջին կեսին նեկտար ավելի շատ է արտադրվում, քան երկրորդ կեսում։ Մեղուներն առավոտյան և երեկոյան ժամերին ավելի ինտենսիվորեն են մեղր հավաքում, քան կեսօրին։ Ամպամած և տաք օրերին ավելի շատ են մեղր հավաքում, քան արևոտ ու պայծառ օրերին։ Առատ նեկտարատու ծառատեսակներից են տխլենին, մասրենին, հաղարջենին և շատ այլ պտղատու տեսակներ։ Տանձենին և խնձորենին մեծ քանակությամբ ծաղկափոշի  են տալիս։ Մեղվաբուծության համար կարևոր հանգամանք է նաև մեղրատու բույսերի ծաղկման ժամկետը։ Հատկապես բարձր են գնահատվում այն մեղրատու ծառաթփա տեսակները, որոնք ծաղկում են վաղ գարնանը, ամռան վերջում և աշնանը, երբ ընդհանրապես քիչ թվով բույսեր են ծաղկում։ Վաղ գարնանը ծաղկող մեղրատու ծառերից են հոնենին, շլորենին, նշենին և ծիրանենին։


Մեղուների կերաբազան և բույսերի փոշոտումը

մի ծաղկի մեջ մեղուն լրիվ տեղավորվում է, իսկ մյուսն այնքան փոքր է, որ մեղվի ծանրությունը չի պահում, պառկում է գետնին, մեկի նեկտարը խոնավ ժամանակ է առաջանում, մյուսինը մինչև մեղուն տուն է հասնում ու վերադառնում, նորից լցվում է, մի ծաղկի փոշին չոր է, մեղուն նեկտարով կամ թքով թրջում կպցնում է իրար, մյուսինը՝ կպչուն է և այլն:
 Հայաստանի բուսականության խիստ բազմազանությունը բացատրվում է ռելեֆի բնույթով, կլիմայի բազմազանությամբ և բնաաշխարհագրական այլևայլ պայմաններով: Հայաստանի հյուսիսարևելյան մասին բնորոշ են անտառներն ու մար­գագետինները: Շատ հեռավոր անցյալում այդ անտառներում գերակշռել են խոնավ ու ջերմասեր բուսատեսակները, իսկ հետագայում, կլիմայի փոփոխման հատևանքով, փարթամ մշտադալար ու մերձարևադարձային ծառատեսակներին փոխարինել են ներկայիս հաճարենին, կաղնին, բոխին, հացենին, թեղին, լորենին, թխկին և այլն:
Անտառը մեղրատու լինելուց բացի, ժողովրդական տնտեսության համար մեծ դեր ունի. Այն նվազեցնում է ամառվա և ձմեռվա ջերմային տատանումները: Անտառի ծառերն օդը հագեցնում են թթվածնով: Մեր շրջապատի բուսական ծածկույթը կազմված է բազմաթիվ ու բազմազան բույսերից: Դրանց մեջ առաջին հայացքից տարբերելի են ծառերը, թփերն ու խոտաբույսերը: Ծառերը բնորոշ են նրանով, որ ունեն մեկ ընդհանուր բարձր ու հաստ բուն: Ծառերի ճյուղավորվածությունն սկսվում է հողի մակերեսից 0,1-1 մ բարձրությունից: Ճյուղերը տերևների հետ միասին կազմում են ծառի սաղարթը; Ծառերի շատ տեսակներ տալիս են նեկտար ու ծաղկափոշի: Տարբեր ծառեր ծաղկում են տարբեր ժամանակ: Մեղվանոցով շրջող մեղվաբույծը, որպեսզի կարողանա լրիվ օգտվել ծաղկատեսակների բարիքներից, բնակլիմայական պայմաններին ու ռելիեֆին քաջ ծանոթ լինելուց բացի, պետք է լավ իմանա շրջապատի բույսերն ու դրանց ծաղկման ժամանակը, տվյալ պահի գլխավոր ր օժանդակ բերքատու ծառատեսակները:
Հայաստանում բույսերի ծաղկման ժամկետները տատանվում են 5-10 օրվա միջև, կախված ձյունը նստելու և հալվելու ժամանակից, այսինքն՝ ձմռան տևողությունից, օդի խոնավության, տաքության աստիճանից և այլն: Թփերը ծառերից տարբերվում են նրանով, որ ճյուղավորվում են արմատնեռից՝ սկսած հողի մակերեսից, և ունեն ոչ թե մեկ ընդհանուր, այլ մի քանի բուն, և ծառերից ցածր են: Թփերից են՝ մասրենի, վարդենին, տխլենին, մոռենին, մոշենին, հոնենին, հաղարջենին, եղրևանին, որոնք տալիս են առատ նեկտար ու փոշի և ծաղկում են մայիս- հունիս-հուլիս ամիսներին: Դրանց նեկտարից ստացվում է 160-300կգ ապրանքային մեղր:


Մեղուների խնամքը երկհարկանի փեթակներում

Երկհարկանի փեթակներում մեղուների պահվածքի էությունը հետևյալն է` ձմեռանոցից մեղվաընտանիքները դուրս դնելուց, մաքրման թռիչք կատարելուց հետո, բները խտացնում են, թողնում այնքան մեղրահացեր, որքան մեղուներն են պատում և տալիս են համապատասխան տաքացման բարձեր: Այնուհետև աշխատում են մեղուներին չանհանգստացնել, առանց կարևոր պատճառի փեթակը չբացել: 
Մեղուների աճի ժամանակաշրջանում նրանց բնում միշտ պետք է լինի մեղրապաշարով և ծաղկափոշով 3-4 մեղրահաց: Կերապաշարի առկայությունը փեթակում, հատկապես` գարնան ամիսներին, մեղվաընտանիքների նորմալ զարգացման երաշխիքն է: 
Մեղվափեթակի վրա երկրորդ հարկը դնում են այն ժամանակ, երբ բնում լինում են 8-9 շրջանակ թրթուրներով ու հարսնյակներով պատած մեղրահացեր: Այդ վիճակում, երկրորդ հարկի դնելն ուշացնելու դեպքում ընտանիքում կառաջանա պարսելու բանզդ: Բնի ջերմային ռեժիմը պահպանելու նպատակով երկրորդ հարկում սկզբում դնում են մեղրահացերի ոչ լրիվ կոմպլեկտ: 
Փորձերը ցույց են տվել, որ երկրորդ հարկը դնելու ժամանակ պարտադիր չէ, որ ներքևից թրթուրներով և հարսնյակներով 2-3 մեղրահացեր փոխադրվեն երկրորդ հարկ, ինչպես այդ հանձնարարվում էր նախկինում, քանի որ վերցրած մեղրահացերի փոխարեն դրված դատարկ մեղրահացերում մայրերը համարյա չեն ձվադրում, նրանց բջիջները մեղուները լցնում են ծաղկափոշով: Երկրորդ հարկում ջերմության ավելի նպաստավոր պայմանների շնորհիվ մայրը բարձրանում է այնտեղ և շարունակում ձվադրումը: Բնից հանած մեղրահացերի փոխարեն մոմաթերթով շրջանակները մեղուները հաճույքով չեն կառուցում, իսկ եթե կառուցում են, ապա այն լցնում են ծաղկափոշով: 
Երկրորդ հարկում դրվում են 3-4 որակյալ մեղրահացեր, որոնցից մեղուների 2-3 սերունդ է դուրս եկել ու պարունակում է 1-1.5 կգ մեղր: Եթե դրսում մեղրաբերք կա, ապա մեղրահացերից մեկը կարելի է փոխարինել մոմաթերթով շրջանակով: Երկրորդ հարկում մեղրահացերը դասավորում են մի կողմում, դնում միջնատախտակ, առաջանում է ազատ տարածություն, դրա պատճառով առաջին հարկի մեղրահացերի մի մասը բաց է մնում, նրանց վերին ձողերին կտոր են փռում և տեղավորում տաքացման բարձ:
Նոր տրված մեղրահացերը մեղուներով զբաղեցնելուց հետո մայրը բարձրանում է այնտեղ և սկսում ձվադրել: Երկրորդ հարկում բնի հետագա լայնացումը կատարվում է սովորական կարգով: Սովորաբար այն համընկնում է օժանդակ մեղրաբերքին, ուստի բնի լայնացումը կարելի է կատարել մոմաթերթով շրջանակներով:
Այսպիսով` երկրորդ հարկը ծառայում է որպես բնի օրգանական շարունակություն: Մեղրաբերքի առատ տարիներին մեղուներն այնտեղ մեղր են կուտակում: Երկհարկանի փեթակի տարողությունը կարող է անբավարար լինել, դրա համար երկրորդ հարկի վրա դրվում է երրորդը կամ կիսավերնահարկը:
Գլխավոր մեղրաբերքի նախօրյակին մեղվաընտանիքը հարկավոր է նախապատրաստել այնպես, որպեսզի մեղվի հիմնական զանգվածը կուտակվի երկրորդ հարկում: Այդ առումով թրթուրներով և երիտասարդ հարսնյակներով զբաղեցրած մեղրահացերը տեղափոխում են առաջին հարկ, իսկ վերևում դասավորում են դատարկ և համեմատաբար հասուն հարսնյակներով մեղրահացերը: Երկրորդ հարկը պետք է դնել գլխավոր մեղրաբերքից մոտավորապես մեկ ամիս առաջ: Այն ավելի ուշ դնելու դեպքում մեղվաընտանիքները չեն հասցնում բավարար չափով ուժեղանալ: Ուշ դրված հարկերում մեղրաբերքի ժամանակ մայրը առատ ձվադրում է: Այդպիսի ընտանիքներում մեղուների ուժը փեթակում առավելագույնի է հասնում բերքը վերջացնելուց հետո, որը բացասաբար է անդրադառնում մեղրաբերքի լիարժեք օգտագործմանը:
Մեղրի արտադրությամբ զբաղվող մեղվանոցներում, գլխավոր մեղրաբերքի նախօրյակին, հարկերում կարող են տեղադրել փեթակներից վերցրած մեղրոտ մեղրահացեր և նրանց տեղը մոմաթերթով շրջանակներ դնել: Երկրորդ հարկում ուրիշ փեթակներից վերցրած մեղրոտ մեղրահացերի միջև մեկնդմեջ տեղադրում են մոմաթերթով շրջանակներ: Մեղուների երկհարկանի պահվածքը կարելի է զուգակցել ժամանակավոր մասնատումներ կազմակերպելու հետ: Վերջինս նպաստում է հիմնական մեղվաընտանիքների մեղուների ուժեղացմանը: Ժամանակավոր մասնատումներ կարելի է կազմակերպել առանձին փեթակում կամ երկրորդ հարկում` օգտագործելով առաջին հարկում մեղուների կողմից արտադրվող ջերմությունը:


Մայր մեղվի որակից է կախված ընտանիքի ուժը, մեղուների աշխատունակությունը, ինչպես նաև ընտանիքի մթերատվությունը

 Գոյություն  ունեն  բազմացման մի քանի եղանակներ` մեղվաընտանիքների կիսման, հավաքովի, ձագատվության ևպատրաստի թրթուրներով  մեղրահացրի միջոցով բազմացում:
Կիսման եղանակով վերցնում են 2-3 ուժեղ ընտանիքներ, գտնում և առանձնացնում են մորը, հանում սերունդով, կերով, մեղուներով 2-3 մեղրահացեր ու տեղադրում նախօրոք ախտահանված նոր փեթակում: Նուկլեուսից վերցրած 5-6 մեղուներով բողմնավորված մորը մայրավանդակով կախում են նախկին փեթակում մնացած սերունդով մեղրահացերի արանքում: Հաջորդ օրը բացում են մայրավանդակի կերային փականը և անցքը փակում մոմաթերթի շերտիկով: Մեղուները եթե ընդունում են մորը, կրծում են մոմաշերտը և մորը դուրս բերում վանդակից, որը 2-3 օր հետո սկսում է ձվադրել և սկիզբ դնել նոր մեղվաընտանիքի:
Ձագատվության եղանակով բազմացման առանձնահատկությունն այն է, որ մեղվաընտանիքը մինչև մեկ տարեկան մայրերով դուրս են գալիս փեթակից ու թռչում արձակելով յուրահատուկ աղմուկ, նստում են ծառերի ճյուղերին, թփուտների վրա, անգամ կանաչ խոտին:
Նման դեպքում շտապ նրանց հավաքում են, թափ են տալիս հատուկ պատրաստված պարսակողովի մեջ և տեղափոխում մեղրահացերով նախապատրաստած փեթակների մեջ:
Բազմացման մյուս եղանակը ՙթռիչքի կիսումով՚ եղանակն է: Վերցնում են մեկ կամ երկու ուժեղ ընտանիքներ,փեթակը կես չափով մի կողմ են շարժում և նույն տեղում տեղադրում նույն գույնի դատարկ փեթակ: Գտնում են մորը և նրան մեղրահացով մեղուների հետ տեղադրում այդ դատակ փեթակում, որից հետո ամբողջ ընտանիքը կիսում են 2 հավասար մասերի: Անմայր ընտանիքում մայրավանդակով կախում են բեղմնավորված մայր:Դիտում են մեղուների թռիչքի ինտենսիվությունը և եևթ այն հավասար չէ, փեթակը այս կամ այն կողմ տեղաշարժելով հավասարեցնում են թռիչքը:

Գարնանային աշխատանքները մեղվանոցում

Եթե ձմեռանոցում մեղուներն անհանգիստ են և աղմկում են, անհրաժեշտ է նրանց դուրս դնել նույնիսկ այն դեպքում, երբ եղանակային պայմանները նպաստավոր չեն մեղուների մաքրման թռիչքի համար: Այս դեպքում դուրս են դնում միայն աղմկող մեղվաընտանիքները և պարզում պատճառները /ջերմաստիճանի բարձրացում, կերի պաշարի բացակայություն, փեթակ մուտք գործած մուկ և այլն/ և ցույց տալիս համապատասխան օգնություն: 

Մեղուներին ձմեռանոցից դուրս դնելու նպաստավոր ժամանակն է, երբ դրսում քամի չկա, պարզ, արևոտ օր է, ստվերում օդի ջերմաստիճանը 12C-ից ցածր չէ, իսկ եղանակը կայունացել է: Մեղուները ձմեռանոցից դուրս են դնում առավոտյան, այն հաշվով, որ կեսօրին մոտ աշխատանքներն ավարտված լինեն: Մեղվանոցներում պետք է տեղադրել մաքուր ջրով ջրամաններ, որպեսզի սովորեն ջուր վերցնել տեղում և հեռու թռիչքներ չկատարեն: Նպատակահարմար է դնել երկու ջրաման (մեկը թույլ աղաջրով` 1 դույլ ջրին 1գ աղ): Մեղվաբույծը պետք է հետևի բոլոր փեթակներից մեղուների թռիչքի ընթացքին: Եթե ընտանիքը լավ է ձմեռել, ապա մաքրման թռիչքը կատարվում է ակտիվ և արագ, իսկ եթե առանձին ընտանիքներ մաքրման թռիչքը վատ են կատարում, ապա դրանց բներն անմիջապես պետք է ստուգել և պարզել, արդյո՞ք արկանոցը ծածկված չէ սատկած մեղուներով, կա՞ն, արդյոք, լուծի նշաններ, ընտանիքը կերապաշար ուն՞ի, թե` ոչ: Մեղուները ձմեռանոցից դուրս հանելուց հետո առաջին հերթին պետք է մեղվաընտանիքին ապահովել կերով /երբ նրա քանակը քիչ է/, խնամքով տաքացնել բույնը, խոնավացած տաքացման բարձերը փոխարինել չորերով: Բոլոր ընտանիքները պետք է ապահովված լինեն մայրերով: Վաղ գարնանը, եթե մեղրապաշար չկա, մեղվաընտանիքներին կերակրում են շաքարի փոշուց և մեղրից պատրաստված մեղրախմորով (4 մաս շաքարի փոշուն ավելացնում են 1 մաս` 45-500C տաքացրած մեղր): Պատրաստի մեղրախմորը 0.5-1կգ քաշով տեղադրում են մետաղալարից կամ սինթեթիկ թելից պատրաստված ցանցի վրա, դնում մեղրահացերի վերին լծակների վրա, ծածկում պոլիէթիլենային թաղանթով, վրայից ծածկում ծածկոցով և տաքացման բարձով, կափարիչը փակում: Լավ արդյունք է տալիս, երբ վաղ գարնանը մեղրախմորին ավելացնում են ծաղկափոշի, իսկ պրոֆիլակտիկայի նպատակով` ֆումագիլին կամ նոզեմատ դեղամիջոցը, որն օգտագործվում է մեղուների նոզեմատոզ հիվանդության դեմ: 

Գարնանն ուժեղ մեղվաընտանիքներում մեղրահացերը պատված են լինում մեղուներով, թրթուրներն ու հարսնյակները գտնվում են բնի կենտրոնական շրջանակների վրա, որտեղ մեղուներն առանց ավելորդ էներգիա ծախսելու հեշտությամբ պահպանում են 34-35C ջերմություն: Այդպիսի ընտանիքներին գարնանային խտացում չեն կատարում: Միջակ և թույլ մեղվաընտանիքների բները գարնանը հարկավոր է անպայման խտացնել, բնից հեռացնել բոլոր այն մեղրահացերը, որոնք պատված չեն մեղուներով, բունը տաքացնել վերին և կողային տաքացումներով, որպեսզի սերնդի համար պահպանվի նորմալ ջերմաստիճան: Չտաքացված, չխտացված մեղվաընտանիքներում տեղի է ունենում ջերմության կորուստ, որի պատճառով աճը դանդաղում է, իսկ մեղուները շուտ են ծերանում: 
Ջերմային կորուստները վաղ գարնանը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում մինչև եղանակների կայունանալը վերին տաքացման բարձերի տակ տեղադրել 2-3 շերտ սովորական թուղթ կամ թերթ, իսկ արկանոցները նեղացնել 2-3սմ-ով: 
Գարնան ստուգումների ժամանակ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել մեղվաընտանիքներում մայր մեղվի առկայությանը: Անմայր մեղուները չեն պաշտպանում իրենց բույնը, հեշտությամբ թալանվում են ուրիշ մեղուների կողմից, մեղրահացերի վրա մեղուներն անհանգիստ շաժումներ են կատարում, արձակում են որբացած ընտանիքին բնորոշ ձայներ: Անմայր ընտանիքներին տալիս են 1-2 թրթուրով մեղրահաց, եթե 2-3 օրվա ընթացքում տրված մեղրահացի թրթուրների վրա մեղուները մայրաթասակներ են պատրաստում, ապա եզրակացնում ենք, որ ընտանիքը մայր չունի: Եթե 5-6 օր հետո դեռ մայրաթասակներ չեն պատրաստվում, նշանակում է մայրը կա, սակայն նա բեղմնավորված չէ, ծերացած է կամ հիվանդ, ձվադրել չի կարող: Այդպիսի մայրերին փոխում են: 

Եթե մեղվաընտանիքն ուժեղ է, բայց մայր չունի, նպատակահարմար է նրան մայրով ապահովել պահեստային նուկլեուսից:
Վաղ գարնանը չի կարելի մեղվաընտանիքներին երիտասարդ թրթուրներով մեղրահացեր տալ` մայր ստանալու համար: Եթե նույնիսկ մեղուները երիտասարդ թրթուրներից մայր աճեցնեն, ապա այն չի կարող բեղմնավորվել, քանի որ այդ ժամանակ ընտանիքում բոռեր չկան: Ավելի լավ է ժամանակ չվատնել և մեղվաընտանիքը միացնել իր կողքի մայր ունեցող ընտանիքին: Հետագայում եղանակները կայունանալուց և մեղուներն ուժեղանալուց հետո աճ /ձագ/ վերցնել մեղվանոցի լավագույն ընտանիքներից: Մեղվաընտանիքների միացման նպատակով անմայր փեթակը 1-2 օրվա ընթացքում աստիճանաբար մոտեցնում են հարևան մայր ունեցող ընտանիքին, որի հետ պետք է միացվի: Միանալուց առաջ մայր մեղվին վանդակի օգնությամբ մեկուսացնում են: Անմայր մեղվաընտանիքի մեղուները իրենց մեղրահացերով տեղավորում են մայր ունեցող մեղվաընտանիքի բնի կողքին` միջնատախտակից հետո: Միացնելու նախօրյակին երկու ընտանիքի մեղուներին տալիս են միատեսակ հոտ: Դրա համար լաթի կտորի վրա անանուխի կամ անիսի յուղի էսենցիայի մի քանի կաթիլ են կաթեցնում, տեղավորում փեթակի ծածկոցի տակ: Ձմեռանոցից դուրս բերվելուց հետո որքան շուտ միացվեն ընտանիքները, այնքան մեղուները լավ կընդունեն միմյանց:

Գարնանային ստուգումներից 20-25 օր հետո, երբ եղանակները կայունանում են, ընտանիքներում մեղուների քանակն օրեցօր ավելանում է, և խտացրած բներում նրանք չեն կարողանում տեղավորվել, լայնացնելու պահանջ է զգացվում: Գարնանը մեղուների բույնը լայնացնում են աշխատավոր մեղուների որակյալ բջիջներով կառուցված մուգ գորշագույն մեղրահացերով, որովհետև մուգ մեղրահացերը ջերմությունը ավելի լավ են պահպանում թրթուրների համար: Լավ է, եթե նրանք պարունակեն 0.5-1կգ մեղր: Նոր մեղրահացը տեղադրում են վերջին սերնդով մեղրահացի կողքին, որից հետո տեղադրում են մեղր և ծաղկափոշի պարունակվող մեղրահացը: Ցուրտ եղանակներին մեղուների բները պետք է լայնացնել զգուշությամբ` մեկական մեղրահացով: Մեղվափեթակում մոմի սպիտակեցման, մոմագործության նշաններ երևալուց ընտանիքի բույնը կարելի է լայնացնել մոմաթերթ փակցրած շրջանակներով:

Բազմահարկ փեթակներում մեղվաընտանիքների բների լայնացման համար վերին հարկը մեղուներով իջեցնում են ներքև, իսկ ներքևինը` բարձրացնում: Մեղուները և հետո մայրը բարձրանում են երկրորդ հարկի դատարկ մեղրահացերի վրա և մայրը սկսում է ազատ բջիջներում ձվադրել:
Մեղվաբույծները պետք է հնարավորինս քիչ անհանգստացնեն մեղուներին, անհարկի չբացեն և չգրգռեն նրանց: Որքան շատ են անհանգստացնում մեղուներին, այնքան խախտվում է ընտանիքի նորմալ աշխատանքի ռիթմը, որն էլ բացասաբար է անդրադառնում վերջնական արդյունքի վրա:
Խորհուրդ է տրվում տարվա ընթացքում փեթակը բացել 5-6 անգամից ոչ ավելի:

Արագիլը մեղվի թշնամի
 Ապա սկսում է ճահիճների ՚ու եղեգնուտների մի֊ջից հավաքել գորտեր ու օձեր, չի զլանում ծաղիկների վրայից վերցնել նաև փոքրիկ ու համեղ մեղուներին, որոնք շտապում են նեկտար ու փոշի տ՚ուն տանել, չէ որ այղ ժամանակ ծաղկափոշին ավելի շատ է պետք մեղվաընտանիքին՝ բազմահազար նորածին կերակրելու համար։ 
՚Հենց   այդ  պահին   էլ  արագիլը   երկար   կտուցը   կապ֊կապ   անելով ճզմում ու կուլ է  տալիս մեղվին։
Շվեյցարիացի հայտնի մեղվաբույծ Բարոն Բերլեպշի վկայությամբ մի   անգամ   արագիլի   քուջից   400   հատ   մեղու   են   հանել։   Ահա   թե   արագիլն    ինչպիսի   ահավոր վնաս է տալիս   մեղվաբուծությանը:    
Կամ, եթե չտեսնեինք, օրերով չհետևեինք ու չնկարահանեինք, չէինք հավատա, որ մեղվաքաղ կոչվող պստլիկ թռչնակը վաղ առավոտյան ինչպես էր մեղուներին բռնում ու շարում փշաբույլերի վրա սուր ծայրերին, իսկ երեկոյան էլ ինչպես էր գալիս ու նայն ձևով հատիկ ֊հատիկ ջոկում ու կուլ տալիս մինչև վերջանալը փշտծայրերին շարված և ապխտած մեղուներին։


Ինչպես պայքարել կրետների դեմ

Կրետները իրենց թրթուրներին կերակրում են միջատներով, այդ թվում մեղուներով: Հաճախ կրետը հարձակվում է այն մեղուների վրա, որոնք նստած են գետնին կամ ծաղկին, խայթում է նրանց, որից հետո տանում իրենց բույնը:
Երբեմն մեկ մեղվի վրա հարձակվում են 2-3 և ավելի կրետներ, խայթում են և մասնատում մեղվին առանձնացնելով գլուխը, կուրծքը և որովայնը, ապա հեշտությամբ մաս-մաս տանում բույնը:
Խորհուրդ է տրվում մեղվանոցում դնել թակարդներ, այսինքն թափանցիկ շշեր, կիսով չափ լցված մեղրով քաղցրացրած ջրով: Մեր դիտումները ցույց տվեցին, որ այդպիսի շշերի մեջ մտնում են նաև մեղուները, որտեղ կրետների հետ սատկում են: Կրետներին ոչնչացնելու համար շատ լավ արդյունք է տալիս թունավորված գրավիչներ օգտագործելը: Այդպիսի գրավիչ պատրաստում են մսի լցոնի և թույնի խառնուրդից: Գրավիչը տեղադրում են շների, կատուների և այլ կենդանիների համար անհասանելի տեղերում: 1 կգ լցոնին բավական է խւսռնել 1 գ թույն (մկնդեղ և այլն): Կրետները մեծ հաճույքով վերցնում են այդ խառնուրդը, տանում իրենց բույնը թունավորելով իրենց և իրենց սերունդը:
Դիտարկումները ցույց են տալիս, որ եթե մեղվանոցում աշնանը և գարնանը չտարվի պայքար կրետների դեմ, մեղվի ընտանիքները շատ շուտ թուլանում են, իսկ թույլ ընտանիքները կորցնում են իրենց մեղրի զգալի մասը:

Ակնամոմ


Մեղուները   ակնամոմը   պատրաստում   են   ծաղկափոշու,   հանքային տարրերի,   բույսերի,    ծառերի   ոստերի   և   բողբոջների,   ճյուղերի   ու,    տերևների    հիմքերի    խեժանման     արտազատուկից,    քարաքոսերի    (ժողովուրդը  այն   երբեմն  կոչում  է  մումիո)  խառնուրդից,   նայած թե  մեղուները   որտեղ   են   հանգրվանել,   անտառամերձ   վայրերում,   թե   ուղղակի անտառում,    քարքարոտ    ու   ժայռոտ    վայրում,    մարգագետնին  մոտիկ,  չորային   ու   անջրդի   տեղանքում,   գուցե  քաղաքում,   ասֆալտապատ  փողոց-հրապարակներին   մոտիկ (որովհետև վերջին   տարիներս   ակնամոմի բաղադրության  մեջ  նկատվում է  նաև ձյութ)։
Աշնանը, երբ մեղուն ակնամոմի հայթայթման հարցում նեղվում է, հաճախ է հյուր գնում ձյութով ու մազութով ներծծված էլեկտրահաղորդասյուներին, երկաթգծի գերաններին, անորակ ու հալվող ասֆալտապատ ճամփեզրերին։ Այդ ամենի հետևանքով տարբեր տեղերի, գյուղերի, շրջանների ու երկրների մեղուների պատրաստած ակնամոմի բաղադրությունն էլ տարբեր է լինում:Երբեմն էլ նույնիսկ նույն տեղում դրված տարբեր տարիների  ակնամոմի բաղադրության մեջ է տարբերություն զգացվում։ Սրանով էլ պայմանավորված է ակնամոմի բուժիչ   հատկությունների   տարբերությունը։

Ակնամոմը թույլ դառնահամ, դուրեկան բուրմունքով, թարմ ժամանակ կպչուն խեժանման, սոսնձանման, գորշ, երբեմն էլ դեղնավուն
զանգված է։ Նրա գույնը (բաց և մուգ), մեղվափեթակներում շատ ու քիչ լինելի կախված է տեղանքից ու փեթակի որակից, սովորաբար նոր՝ քիչ ճեղք ու անցքեր ունեցող փեթակներում ակնամոմ քիչ է լինում։ Երբ ակնամոմը հանում են, դառնում է կարծր ու խփրուն, գունափոխ֊վամ է, տարեցտարի նվազում են նրա բուժիչ հատկությաններր։ Ուստի խորհուրդ է տրվում դեղանյութեր պատրաստել թարմ ակնամոմից։ Ակ֊նամոմը ջրում չի լուծվում, այն լուծվում է սպիրտում, քացախաթթվում, եթերայուղերում, ունի մանրէասպան, հակաբորբոքիչ, ցավազրկող հատ֊ կություներ,   որի  շնորհիվ  օգտագործվում   է  բժշկության  մՈւղեցույց ունենալով գրական աղբյուրների և ժողովրդական բժըշկաթյան տվյալները, տանը և դաշտում փորձելով ակնամոմի զորությունը, համոզվեցինք, որ այն իրոք սպանում է թարախային բացիլները, բուժում է մաշկախտր (էկզեմա), սնկային ա այրվածքային հիվոնդությունները, գլխացավը, հեղձանքը (ասթմա), էրոզիան, գրիպը , խպիպը (զոբ), կոշտուկները, գորտնուկը, բերանի խոռոչի և շնչառական օրգանների, աղիքների ոը՛ ստամոքսի հիվանդությանները, կանխում է մազերի թափվելը, ամրացնում ատամների էմալն ու լնդերը։


Մեղրաքամի կազմակերպում
Մեղրը քամելու համար անհրաժեշտ է` 
1. Մեղրաքամ
2. Մեղրահացերի սերեկը առանձնացնելու սեղան
3. Երկու լավ սրած սերեկի դանակ
4. Դանակները տաքացնելու համար տաք ջուր
5. Լվացարան, օճառ և սրբիչ
6. Մեղրի համար աման:

Մեղրաքամը նախօրոք լվանում են սոդայաջրով և չորացնում եմ արևի տակ: Այն տեղադրում են այնպես, որ նրա տակ տեղադրվի դույլ, մեղրի հոսելու համար, իսկ պտղաբռնակը լինի աշխատողի արմունկի բարձրության: Մեղրաքամի ծորակից կախում են ցանց, որի միջով մեղրը գտնվում և հոսում է դույլի մեջ: Մեղրահացերի սերեկը կտրում են դանակով, որը տաքացվում է տաք ջրով կամ գոլորշիով: Բջիջների կափարիչները պետք է կտրել խնամքով , ուղիղ: Սովորաբար դանակները օգտագործում են հերթականությամբ, մեկով կտրում են կափարիչները, երկրորդը տաքացնում են ջրում (ջրից հանելուց դանակը պետք է թափ տալ):
Քամի ենթակա մեղրով լիքը շրջանակները փեթակից փոխարինում են մեղվանոցային տնակը կամ վրանը, մեղրահացերից մեղրը հեռացնելու համար: Նախօրոք շրջանակներից խոզանակի կամ ավելի միջոցով հեռացնելով մեղուներին:
Շենքը ներսից պետք է լուսավոր լինի, մաքուր և միջատների համար անթափանցելի:
Մեղրը բջիջներից լավ է դուրս ցայտում, եթե մեղրահացերը նոր են հանված փեթակից: Մեղրը մեղրահացերում սառելու դեպքում պետք է քամելուց առաջ 6-8 ժամ տաքացնել 20-250 ջերմության պայմաններում:
Սերեկի կտրած շրջանակները մեղվաքամի կասետի մեջ տեղակայում են այնպես, որպեսզի ցածր ձողը ուղղված լինի թմբուկի ընթացքի ուղղությամբ: Սկզբում մեղրաքամի թմբուկը թույլ են պտտում, հետո աստիճանաբար և սահուն կերպով բռնակի պտույտների թիվը ավելացնում են: Մեղրահացերի մի տոկոսը մասնակիորեն ազատելով մեղրից, շուռ են տալիս մյուս կողմի վրա և մեղրը լրիվ քամում: Եթե առաջին երեսի վրա մեղրը միանգամից մինչև վերև քամվի, ապա մեղրահացը կարող է կոտրվել (հատկապես, եթե այն նոր է կառուցված): Մեղրը քամելիս հարմար է օգտվել ինքնաշրջվող կասետներով մեղրաքամից: Այս աշխատանքների անընդհատ կատարման համար պահանջվում է 4 մարդ, 2-րդ փեթակներից ընտրում են մեղրով պատված մեղրահացերը փոխադրում են շենք և մեղրից ազատված շրջանակները հավաքում ետ են վերադարձնում:
Մեկը կտրում է մեղրահացերի սերեկները, մյուսը անընդհատ մեղր քամում:
Մեղրահացերից մեղր քամելուց հետո այն լցնում են այդ նպատակի համար հատուկ թողարկվող 45-50 կգ չժանգոտվող երկաթյա տարողությաուն ունեցող կամ այլումինե ամանների մեջ: Մեղրով լցված տարողություններում այն թողնում են հանգստանալու տաք սենյակում, 1-2 օրից մեղրի երեսից հեռացնում են սատկած մեղուներին և մոմի մասնիկները, որից հետո մեղրը ապրանքային տեսք է ընդունում:

Մեղուների հաջող ձմեռացում
Մեղուների հաջող ձմեռացում

1.մոր հայտնաբերումը մեղրաքամից հետո
2.ճիշտ և ժամանակին մեղվաընտանիքների բնի խտացում
3.մեղրով շրջանակների ճիշտ դասավորումը բնում
4.մեղվի ընտանիքների բուժումը վարրոսպոզ հիվանդության դեմ
5.կերապաշարի ստուգումը ընտանիքներում և եթե պահանջվում է` նրա լրացումը
6.նոզեմատոզ հիվանդության դեմ պրոֆիլակտիկ միջոցառումները դեղամիջոցներով:
7.մեղուների ձմեռման դրական և բացասական կողմերը ձմեռանոցում և ձմեռանոցից դուրս:


Մեղրաքամի ժամանակ մեղվապահի  անզգուշության հետևանքով լինում են  մայրերի  անկումներ: Դրա հայտնաբերման համար պետք է ստուգվի ընտանիքը և իմացվի` արդյո±ք նա ունի բաց սերունդ /ձու, թրթուր/ թե`ոչ: Այդ  գործողությունը աշխատատար է: Նեկտարի բացակայությունը բնության մեջ կարող է հանգեցնել մեղվի  արձակումների: Դրանից կարելի է խուսափել , եթե մեղվապահի  կողմից նշվեն այն ընտանիքները, որոնք մեղրաքամից հետո վտարում են բոռերին: Պետք է իմանալ , որ այն ընտանիքները, որոնք  պահում են բոռերին, նրանց մոտ  կան պրոբլեմներ մոր հետ, այսինքն` կամ մայրը բեղմնավորված չէ, կամ այն չկա: Եթե  այդ ընտանիքներում կա փակ սերունդ /հարսնյակ/ և մայրապտուկներ, որոնցից ծնվել է մայր, անտեղի է որոնել մորը, որովհետև մոր հասակը  4  օրականից ոչ  ավելի է: Մայրը սեռահասուն է դառնում  7 օրեկան հասակում:

Այդ  ժամանակ  ընտանիքում չպետք է լինի փակ  աշխատավոր  մեղվի սերունդ: Եթե մեղվի ընտանիքը  անբնական  ձայներ է արձակում, մեղուները  վազվզում են  արկանոցի մոտ` թռիչքատախտակի վրա, այդպիսի ընտանիքը պետք է  ստուգել և հայտնաբերել արդյոք ունի մայր, թե ոչ: Եթե այդպիսի ընտանիքում  կան ձվեր և 2-3 օրական թրթուրներ կամ յուրաքանչյուր  բջջում կա  2-3 ձու, դա չի նշանակում, որ  ընտանիքը բոռաձու է:Եվ մեղուները, և  նոր բեղմնավորված մայրը,, կարող են մի քանի ձու դնել  մեկ բջջում և ձվերը դրվեն ոչ թե  բջջի կենտրոնում , այլ` եզրում: Եթե այդպիսի  ընտանիքում կա նոր կառուցվածք թասակներ կամ  հնում  դրված մի քանի ձվեր,  այդպիսի դեպքում  հստակ կարող ենք ասել, որ ընտանիքը  բոռաձու է:

Բեղմնավորված մայրը  տեղավորում են  մայրավանդակի մեջ և կախում բնի  կենտրոնում` մեղրահացերի արանքում: Երկրորդ օրը  մայրավանդակի փականը բացում են և  փակցնում  մոմաթերթով: 6-7 ժամից հետո ստուգում  են մայրավանդակը:

Եթե մեղուները կրծել  են  մոմաթերթը և մորը  բաց թողել,  ստուգվում է ընտանիքը: Գտնելով մորը` ուսումնասիրում են, թե ինչպես են մեղուները  վերաբերվում մոր հետ: Եթե  վազվզում են մոր հետևից, քաշքշում են ոտքերից և թևերից, ուզում են խայթել կամ  շրջապատել են կծիկի մեջ, այդ ժամանակ մորն  անմիջապես  բռնում են և ցանկալի է  տեղավորել ուրիշ  վանդակում: Դրանից հետո  վերցնում  են մեկ բաժակ գոլ ջուր /t =35-37C/, որի մեջ ընկղմում են  մորը  վանդակով 3-4 անգամ, ապա կախում    փեթակում:  Վերոնշված գործողությունները մոր հետ կրկնում են: Այդպիսի  գործողությունները օգնում  եմ  բոռաձու ընտանիքին ընդունել  բեղմնավորված մորը:
Եթե  մեղվանոցում չկա  պահուստային  բեղմնավորված մայր, բոռաձու ընտանիքը պետք է վերացվի: Դրա համար  փեթակը  մեղուների հետ հանում  են  մեղվանոցից, լավ  ծխահարում, որի հետևանքով մեղուն  մեղրապարկը լցնում է մեղրով: Դրանից հետո  մեղուն թափ են տալիս  մեղրահացերից: Մեղուները  թռնում են իրենց նախկին փեթակի տեղը:  Չգտնելով իրենց  փեթակները, նրանք մտնում  են կողքի փեթակը: Լցված  մեղրապարկերով մեղուներին ուրիշ  փեթակների  մեղուները ընդունում են` սատկացնելով այն մեղուներին, որոնք  բոռաձու են և  ձվարկում են:

Մեղվի ընտանիքների բների  նեղացումը  սկսում են` հանելով դատարկ և  կիսակառուցված  մեղվահացերը: Բաց գույնի, նոր  կառուցված մեղրով  մեղրահացերը տեղավորում  են  բնի կողքերում: Քիչ  մեղրով  մեղրահացերը  տեղավորում  են  միջնատախտակից հետո` քերելով  սերեկած  մեղրը: Այդպիսի   մեղրահացերից  մեղուն  մեղրը  տեղափոխում է  բնի մեջ:  Մեղրահացերը  , որոնք  լցված են  մեղրով և կիսով չափ սերեկած, տեղավորում են  բնի կենտրոնում: Լավ են համարվում այն մեղրահացերը, որոնց ներքևի  մասը  դատարկ է  կամ  բջիջները կիսով չափ են  լցված մեղրով:  Այդպիսի մեղրահացերը ավելի երկար են պահում տաքությունը  և մեղուները դրանց վրա ավելի  հաջող են կծիկ կազմում:

Ձմեռվա պաշարի  լրացումից

Реклама

SEO sprint - Всё для максимальной раскрутки!

Կատեգորիա Բաժնում

Շներ
Կատուներ
Պարագաներ

Форма входа

Мини-чат

200

Статистика


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0