ՍԿՍՆԱԿ ՀՆԴԿԱՀԱՎ ԲՈՒԾՈՂՆԵՐԻՆ:
Հնդկահավերը ամենամեծ ընտանի թռչուններն են,նրանց աքլորների կենդանի քաշը միջինը լինում է 12 կգ,իսկ հավերինը 6-10կգ,
առանձին դեպքերում աքլորներինը 16-20’հավերինը10-12կգ:
Հնդկահավերը շատ հոգատար ծնողներ են,իրենց ճուտիկներին պաշտպանում են վտանգներից,սովորեցնում ուտել և խմել այդպես զգալիորեն թեթևացնում են թռչնաբույծի գործը:
ԽՆԱՄՔԻ ՁևԵՐԸ:
Հնդկահավի ճտերը բարձր խնամք պահանջող թռչուններից են:
Մի քանի օրական ճտերին պետք է պահել բռուդեռի մեջ,որտեղ ցանկալի է որպեսզի գետնին լինի չոր խոտ կամ թեփ,սակայն ոչ մի դեպքում չդնեք թերթ կամ թուղթ,քանի որ նրանց ոտքերը սղում են թղթի վրա,որի հետևանքով լավ չեն սնվում…:
Լույսի լամպը պետք է կախել բռուդեռի մի անկըունում,որպեսզի ստեղծվեն տարբեր ջերմաստիճանային գոտիներ և ճուտն ինքն ընտրի իրեն ցանկալի ջերմաստիճանը:
Տարիքը (օր) | Ջերմաստիճանը բռ-ում(°С) |
1-3 | 35-37 |
3-10 | 35>30 |
10-30 | 30>22-23 |
|
|
(>-նշանը նշանակում է աստիճանաբար)
Սկզբում 1մ² տարածքում կարելի է տեղաորել 50 հատ ճուտ,այնուհետև աստիճանաբար բաժանել խմբերի:
ԹՈՒՅԼԵՐԻՆ ԵՎ ՆՎԱԱԶՆԵՐԻՆ ՊԵՏՔ Ր ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼ և ԿԵՐԱԿՐԵԼ ԱՄԵՆԱԼԱՎ ԿԵՐՈՎ:
ԿԵՐԱԿՐՄԱՆ ՁևԸ:
Հնդկահավերի ճտերի լավ աճի և զարգացման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ սպիտակուցներ և վիտամիններ’
թարմ կաթնաշոռ,ձու,մանրացված գորոխ և այլ հացահատիկային բույսերի սերմեր:
Արդյունավետ աճեցման համար մեծ նշանակություն ունի թարմ խոտը: Նրանք մեծ ախորժակով ուտում են կանաչ կաղամբի թերթիկներ, արևածաղկի երիտասարդ տերևները, առվույտ, եղինջ, բազուկի կանաչ տերևները :Բուսական կեր սկսում են տալ 2-3 օրական հասակից,այն պետք է կազմի օրական կերի 50%-ը,հետագայում մինջև 70%-ը: Աղիքային հիվանդություններից ճտերին պաշտպանում է կանաչ սոխը, նամանավանդ կյանքի առաջի օրերին և սոխ պետք է տալ մինջև երեկո,քանի որ սոխը ծարավի զգացում է առաջացնում նրանց մոտ և գիշերը նրանք անհանգիստ են պահում իրենց,հավաքվում են իրար մոտ,որ պատճառով կարող էշնչահեղձության պատճառ դառնալ:
Ախորժակի բարելավման և աղիքաին հիվանդությունների պրոֆիլակտիկաի համար կարելի է սննդի մեջ ավելացնել վայրի սխտոր:
Հնդկահավի ճտերը շատ պահանջկոտ են կերի որակի նկատմամբ այդ պատճառով ոչմի դեպքում չի կարելի նրանց կերակրել վատ որակի կերով’հատկապես կենդանական ծագման:
Մինջև 5-6 օրական նրանց տալիս են շատ եփած ձու,որի մեջ կարելի է ավելացնել մանրացված ցորեն կամ եգիպտացորեն:Ճտերին կերակրամաններին սովարացնելու համար կերի վրա լցնում են կտրատած խոտ:Այս ժամանակահատվածում ճտերը ուտում են մոտ 10գ խառնուրդներ,3գ կանաչեղեն և 3գ ձու կամ կաթնաշոռ,իսկ հետո աստիճանաբար կերակրման քանակը շատանում է և 1 ամսեկան հասակում դառնում է օրը 4-5 անգամ(առանձին կերակրամանում պարտադիր պետք է լինի ավազ կամ քարեր 1-3մմ):
Ճտերին պետք է միշտ ապահովել թարմ ջրով (ջերմաստիճանը 15-18°С),որի մեջ շաբաթը 2 անգամ պետք է լցնել մարգանցովկա,սարքելով շատ թույլ լուծույթ,աղիքների դեզինֆեկցիաի համար:
Ճիշտ կերակրման դեպքում ճտերի կենդանի քաշը 150 օրական հասակում հասնում է 4-4.5կգ:
Ճտերին չի կարելի կերակրել դդմիկով և դդումով,քանի որ դրանք օրգանիզմից հանում են աղերը’մեծ հնկահավերին կարելի է տալ’ քիչ քանակներով և հազվադեպ:
Երբեմն շատ ուտելու պատճառով ուռում է փորը,նրանք ընկնում են գետնին’լույսի տակ,և ստանում են ջերմաին հարված:Այսպիսի դեպքերում պետք է նրան կանգնեցնել ոտքերի վրա ջուր խմեցնել:Այսպիսի հետևանքներից խուսափելու համար կյանքի առաջին ժամերին պետք է միայն ջուր տալ,իսկ 2.5 ժամից 3 ժամ անջատել լույսը (այդ ժամանակ նրանք քնում են) և այսպիսի գռաֆիկ պահպանել առաջին օրվա ընդացքում:2-րդ օրը 14ժ լույս: